Ես ընդունել եմ և պատրաստ եմ էլի ընդունել սեփական սխալները: Այս մասին ՀՀԿ 17-րդ համագումարի ժամանակ հայտարարեց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Եվ այստեղ ուզում եմ դիմել որոշակի շրջանակների. ձեր սխալն ինձ մի վերագրեք, խնդրում եմ: Ես ձեզ չեմ ստիպել մասնակիցը դառնալ այս արկածախնդրությանը, հետո գնալ և նախրի միջից պաչել ամենաբարձր զռացողի` էշի ճակատը: Եվ այնուհետև առասպելներ հորինել, թե իբր ես պայմանավորված եմ իշխանությունը հանձնել սրան, իբր համագործակցում եմ սրա հետ և այլ անհեթեթություններ»,-նշեց նա:
Սարգսյանը նշեց, որ խնդրում և հորդորում է բոլորին՝ դադարեցնել հանդիմանել այսպես կոչված հեղափոխության մասնակիցներին․ «Չէ՞ որ նրանց մեջ եղել են բազմաթիվ բարի մղումներով մարդիկ, ովքեր հավատացել են, որ այդպես ավելի լավ երկիր կունենանք: Հայրենիքի համար այս ծանր օրերին մենք պարտավոր ենք ամեն ինչ անել միասնականության վերականգնման համար»,-ասաց Սարգսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։