Beeline Armenia-ից հայտնում են․
«Սիրելի բաժանորդներ,
Վերջերս ստանում ենք ահազանգեր մեր բաժանորդներից Beeline Armenia-ի կողմից որոնողական համակարգերում տարբեր մրցանակների ստացման մասին։
Տեղեկացնում ենք, որ մենք որևէ կապ չունենք այդ ամենի հետ և հորդորում ենք նման հաղորդագրություն ստանալու դեպքում անտեսել, չհետևել վերջինիս հրահանգներին։
Մեր կողմից իրականացվող ակցիաների մասին տեղեկատվություն կարող եք ստանալ սոց․ ցանցերում մեր պաշտոնական էջերից, My Beeline Armenia հավելվածից կամ մեր պաշտոնական կայքից՝ www.beeline.am»,-նշված է հաղորդագրության մեջ։