Իրավունքի Փիլիսոփայության Դատարանը չի կարող պատասխանել ցածրակարգ բառապաշարով և կիսաքաղաքական երանգով հայտարարությունների. Արթուր Ղամբարյան

Իրավաբանական գիտությունների դոկտոր Արթուր Ղամբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Իրավունքի Փիլիսոփայության Դատարանը չի կարող պատասխանել բարձրակարգ հանրային-իրավական նշանակության և ապաքաղաքական մեկ այլ պետական ինստիտուտի` ցածրակարգ բառապաշարով և կիսաքաղաքական երանգով հայտարարություններին: Իմաստասիրության մթնոլորտում գործող դատարանը լավ գիտի, որ «երբեմն լռությունը ցանկացած խոսքից առավել արտահայտիչ է» (Շ. Մոնտեսքիո):

Նարեկացին նշում էր. «Եթե կծոտող ժանիքներ ցույց տա ինձ,
Երկնավորի բերանի լռությունը թող
նրան պապանձեցնի (Բան ԿԶ-Դ)»:
Աստվածային (տվյալ դեպքում` գիտակցված) լռությունը չարը լռեցնող է»,- գրել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել