Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են նոյեմբերի 16-ի ռազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի կողմից գերեվարված զինծառայողներին: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեց Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:
Նրա խոսքով՝ կոմիտեի ներկայացուցիչները ռազմագերիներին հնարավորություն են տվել կապ հաստատել իրենց ընտանիքների հետ: