Սպասվում են տեղումներ, ճանապարհները կպատվեն մերկասառույցով. եղանակը՝ առաջիկա օրերին

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևան քաղաքում՝ դեկտեմբերի 12-ի ցերեկը, 13-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Առավոտյան ժամերին  հնարավոր է մառախուղ: Դեկտեմբերի 17-ին ուշ երեկոյան ժամերին սպասվում է անձրև:

Հանրապետության տարածքում` դեկտեմբերի 12-ի ցերեկը, 13-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Գիշերը և առավոտյան ժամերին լեռնային և նախալեռնային գոտիներում ճանապարհները կպատվեն մերկասառույցով, Արարատյան դաշտում առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ:  Դեկտեմբերի 17-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան 2-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանն  էապես չի փոխվի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել