Այդ դեպքում հայերը Ռուսաստանում ասֆալտ փռելու փոխարեն կգնան եվրոպական երկիր, ավելի ցիվիլ պայմաններում, 2-3 անգամ ավել գումար աշխատելու․ Հովսեփ Խուրշուդյան

Հայաստանի տուրիստական ոլորտը հիմնականում կախված է ռուսական տուրիզմից, ինչը ռիսկ է։

Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 11-ին, «Ի՞նչ է հաջորդել Սոչիին և ի՞նչ է նախորդում Բրյուսելին․ հնարավո՞ր է նոր պատերազմ» քննարկման ժամանակ ասաց «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի նախագահ Հովսեփ Խուրշուդյանը։

«Որ հանկարծ մի քայլ այս կողմ, մի քայլ այն կողմ՝ պարոն Պուտինը փակում է covid-ի պատճառով փակում է տուրիստների ճանապարհը, դու միանգամից զրկվում ես հսկայական մուտքերից։ Ավելի լավ է ի սկզբանե չունենայիր։ Եթե այդպես լիներ՝ տնտեսությունը կհարմարեցվեր այդ իրավիչակին, բայց երբ ունես այդ հոսքերն ու կտրում են՝ արդեն ռիսկ է, արդեն ցնցում է։ Եթե դու, քո տուրիստական ենթակառույցները, կապերն ավելի գրավիչ ես դարձնում այլ հոսքերի համար՝ եվրոպական, արևմտյան, իրանական, չինական, դիվերսիֆիկացնում ես ու որքան էլ պարոն Պուտինը կտրում է այդ հոսքը, մեծ խնդիր չես ունենում»,-ասաց նա։

Հովսեփ Խուրշուդյանի խոսքով՝ Հայաստանը խնդիր ունի արտաքին տրանսֆերտների հետ կապված։ «Այս տարվա կտրվածքով արդեն պաշտոնապես հայտարարված մեկ միլիարդից ավել ունենք, որը ֆիքսված տրանսֆերտներն են։ Սա հատուկ նշում եմ, որովհետև կան գրպանով, ճամպրուկներով եկող գումարներ, որոնք չեն ֆիքսվում ընդհանրապես, ինչը բավականին մեծ թիվ է կազմում, բայց դժվար է հաշվել։

Այդ միլիարդի մոտ 70 տոկոսն էլի Ռուսաստանից է։ Հասկանու՞մ ենք, չէ, որ ինքնիշխանությանն ուղղված կտրուկ քայլեր անելու դեպքում, որպես պատիժ մենք կարող են ուղղակի դրանից զրկվել․ Ռուսաստանն ինչ-որ խողովակներով սահմանափակի այդ հոսքը։ Սա էլ պետք է դիվեսիֆիկացնել»,-ասաց Խուրշուդյանը։

Նա նաև նշեց, թե ինչպես կարելի է դա անել՝ մատնանշելով Եվրամիություն-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (CEPA), որի շրջանակներում աշխատանքային համագործակցություն ձևավորել Եվրոպայի հետ։

«Այսինքն մեր աշխատողները, մեր աշխատուժը կարող է գնալ ոչ թե Ռուսաստան՝ ասֆալտ փռելու, օրինակ, 500-600, 1000 դոլար ստանալ դրա համար, այլ կարող է գնալ, օրինակ ջրամատակարարման համակարգում աշխատելու, որն էլ համաձայնագրով ֆիքսված է, որ հայ աշխատուժը կարող է գնալ Եվրոպայում ջրամատակարարման հարցերում, վերանորոգում և այլն՝ աշխաել, այն, ինչը իրենց մոտ պակաս է։ Եվրոպան պակաս է դրան, որ եթե ինքնիշխանության, քաղաքականության հարց է՝ աջակցի քեզ։ Ու կարող են գնալ Եվրոպայում 2-3000 դոլար ստանալու, պարզ է, որ այս մարդիկ կգնան, խոպանչները 2-3 անգամ ավել փող ստանալու հաստատ կգնան, ավելի ցիվիլ պայմաններում կաշխատեն»,-ասաց Հովսեփ Խուրշուդյանը՝ հավելելով, որ այնտեղ աշխատանքն ավարտելուց հետո էլ պետք է հետ գան, որովհետև չեն կարող ՌԴ-ի պես մնալ այնտեղ, ինչի շնորհիվ էլ արտագաղթի խնդիր չի լինի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել