Կապալի պայմանագրում նշվում են աշխատանքը կատարելու սկզբնական և վերջնական ժամկետները: Կողմերի համաձայնությամբ` պայմանագրում կարող են նախատեսվել աշխատանքի առանձին փուլերի ավարտի (միջանկյալ) ժամկետներ:
Կապալառուն պատասխանատվություն է կրում աշխատանքը կատարելու ինչպես սկզբնական և վերջնական, այնպես էլ միջանկյալ ժամկետները խախտելու համար, եթե այլ բան սահմանված չէ օրենքով, այլ իրավական ակտերով կամ նախատեսված չէ պայմանագրով:
Կապալի պայմանագրում նշված աշխատանքը կատարելու սկզբնական, միջանկյալ և վերջնական ժամկետները կարող են փոփոխվել պայմանագրում նախատեսված դեպքերում ու կարգով:
Օրենքով նախատեսված կատարման կետանցի հետևանքները վրա են հասնում աշխատանքը կատարելու վերջնական ժամկետը խախտելու դեպքում: