Դանակահարություն Վաղարշյան փողոցում․ ոստիկսնություն

Դեկտեմբերի 7-ին, ժամը 21.10-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ դանակահարել են մի տղամարդու: Ժամը 21.50-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «պարանոցի շրջանի և ձախ ստորին վերջույթի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ մի տղամարդ է բուժօգնության տեղափոխվել:

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից։

Արաբկիրի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տղամարդը վնասվածքը ստացել է Վաղարշյան փողոցում։ Բենզալցակայանի մոտ ծագած վիճաբանության ժամանակ 36-ամյա տղամարդը սուր-կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել նրան:

Բացատրական աշխատանքի շնորհիվ 36-ամյա տղամարդը ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է քննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել