«Վստահեցնում ենք, որ մեր թիմը ջանք ու եռանդ չի խնայի, որպեսզի Թալին խոշորացված համայնքը դարձնենք միասնական, զարգացած և բարեկեցիկ համայնք»։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Թալին խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Տավրոս Սաթեյանը՝ շնորհակալություն հայտնելով քաղաքացիներին ՏԻՄ ընտրություններին մասնակցության և մեծ վստահության համար։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Թալինում ստացել է 5037 քվե կամ ընտրողների ձայների 46,7 տոկոսը: