Մասիսի 11/06 ընտրատեղամասում հաղթել է «Դավիթ Համբարձումյան» դաշինքը

Արարատի մարզի Մասիս խոշորացված համայնքում այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ընթանում էին ՏԻՄ ընտրություններ: Ընտրապայքարի մեջ էր 2 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և «Դավիթ Համբարձումյան» դաշինքը:

Մասիսի 11/06 ընտրատեղամասում հաղթեց «Դավիթ Համբարձումյան» դաշինքը ստանալով 506 ձայն, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 341: Անվավեր է ճանաչվել 39 քվեաթերթիկ:

Հիշեցնենք, որ Մասիս խոշորացված համայնքում ընդգրկվել են 27 համայնք՝ Մասիս քաղաքը, Ազատաշենը, Այնթապը, Արբաթը, Արգավանդը, Արևաբույրը, Գեղանիստը, Գետափնյան, Դաշտավանը, Դարակերտը, Դարբնիկը, Զորակը, Խաչփարը, Հայանիստը, Հովտաշատը, Ղուկասավանը, Մարմարաշեն, Նիզամին, Նոր Խարբերդը, Նոր Կյուրինը, Նորաբացը, Նորամարգը, Ջրահովիտը, Ռանչպարը, Սայաթ Նովան, Սիսը և Սիփանիկը:

Համայնքապետի ընտրություններ են

  • Արարատի մարզի՝ Արարատ, Արտաշատ, Մասիս, Վեդի,
  • Արագածոտնի մարզի՝ Աշտարակ, Ապարան, Թալին,
  • Արմավիրի մարզի՝ Արաքս, Արմավիր, Բաղրամյան, Խոյ, Մեծամոր, Վաղարշապատ, Փարաքար,
  • Գեղարքունիքի մարզի՝ Գավառ, Մարտունի, Սևան, Վարդենիս,
  • Լոռու մարզի՝ Թումանյան, Սպիտակ, Վանաձոր, Փամբակ,
  • Վայոց Ձորի մարզի՝ Եղեգնաձոր, Ջերմուկ, Վայք,
  • Շիրակի մարզի՝ Ախուրյան, Ամասիա, Աշոցք, Արթիկ,
  • Կոտայքի մարզի՝ Աբովյան, Գառնի, Ծաղկաձոր, Նոր Հաճն, Հրազդան, Նաիրի,
  • Տավուշի մարզի՝ Նոյեմբերյան համայնքներում։

Նշված ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են ընդհանուր թվով 984 տեղամասեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել