Ի՞նչ տույժեր կարող են կիրառվել դատական կարգադրիչների նկատմամբ

Ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ինչպես նաև ծառայողական լիազորությունների սահմանն անցնելու, oրենքների կամ իրավական այլ ակտերի պահանջները, ինչպես նաև «Դատական կարգադրիչի վարքագծի կանոնները» խախտելու դեպքերում, Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով, դատական կարգադրիչի նկատմամբ կիրառվում են հետևալ կարգապահական տույժերը.

1) նկատողություն.

2) խիստ նկատողություն.

3) պաշտոնի իջեցում.

4) կոչման իջեցում` մեկ աստիճանով.

5) ծառայությունից ազատում:

Վերը նշված կարգապահական տույժերը դատական կարգադրիչների նկատմամբ կիրառում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձը:

Կարգապահական տույժը կիրառելու և տույժը հանելու կարգը որոշվում է «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել