Մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարակից ճարտարապետական համալիրը վերանորոգվում է. Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակն հայտնում է, որ մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարակից ճարտարապետական համալիրը վերանորոգվում է քաղաքապետարանի ծրագրով: Բառացիորեն նույն նյութով, նույն ձեւով ու ծավալներով վերականգնվում է, ընդ որում, աշխատանքներին մասնակցում է համահեղինակ ճարտարապետը։

Վերանորոգման կարիքն առաջացել է ոչ միայն արտաքին մաշվածության բերումով, այլեւ «անտեսանելի» խնդիրների, ինժեներական էլեմենտների վերականգնման անհրաժեշտությամբ:

Քարերը, որոնք շատ մաշված չեն, նույնությամբ դրվելու են իրենց տեղը, մաշված քարերը նույն կարմիր տուֆով են փոխարինվելու, տարածքի սիզամարգերը վերջապես հնարավորություն կունենան ոռոգվելու: Նորմալ կանաչ հանրային տարածք ենք ստանալու եւ վերականգնված պատմաճարտարապետական միջավայր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել