Եթե ամուսիններից մեկը օտարում է համատեղ սեփականությունը հանդիսացող գույքը….

Ինչպես գիտենք, ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքը նրանց համատեղ սեփականությունն է, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ նրանց միջև կնքված պայմանագրով:

Իսկ եթե ամուսիններից մեկը օտարում է համատեղ սեփականությունը հանդիսացող գույքը, և գնորդը տեղյակ է լինում վաճառողի` ամուսնացած լինելու, հետևաբար նաև, գույքը` ամուսիններին համատեղ սեփականության իրավունքով պատկանելու հանգամանքի մասին:
Արդյո՞ք նշվածը կարող է հիմք հանդիսանալ գործարքն անվավեր ճանաչելու համար:

Նշենք, որ համատեղ սեփականության մասնակիցներից մեկի կողմից կնքված՝ ընդհանուր սեփականության տնoրինման գործարքն անվավեր ճանաչելու համար անհրաժեշտ է հետևյալ պայմանների միաժամանակյա առկայությունը`
1) համատեղ սեփականության մաuնակցի մոտ վիճելի գործարքը կնքելու համար անհրաժեշտ լիազորությունների բացակայություն,
2) գործարքի մյուս կողմի՝ այդ մասին իմանալը կամ դրա մասին ողջամտորեն ենթադրելու ակնհայտ հնարավորության առկայությունը։

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել