Ալեն Սիմոնյանի շքեղության համար մենք ֆինանսական խնդիր չունենք և կարող ենք անգամ պարտք վերցնել․ Սոֆյա Հովսեփյան

«Ազատագրական շարժման» հավաքի ժամանակ այսօր՝ նոյեմբերի 25-ին, Ազգային ժողովի 7-րդ գումարման պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ելույթ ունեցավ՝ ասելով․

«Ես ուզում եմ խոսել մի շատ ցավոտ երևույթի մասին, որը տեղի է ունեցել հենց այսօր, ինչի՞ եմ այս մասին խոսում, որովհետև ընդամենը 2 օր առաջ, երբ տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ասուլիսը, այտեղ հարց հնչեց առաջնագծի կահավորման մասին։

Բոլոր պատճառաբանությունները եղան՝ գեներալներից մինչև ֆինանսական և կազմակերպչական, բայց որևէ կերպ չեղավ պատասխանատվություն։ Այսօր ամբողջ մամուլը լցված է մեկ լուրով, կարծես ամենակարևոր լուրն էր մեր Հանրապետության՝ Ալեն Սիմոնյանին գնել են 200 հազար դոլարանոց մեքենա։ Ամոթ այն մարդկանց, ովքեր չեն գիտակցում նոյեմբերի 9-ից հետո անգամ, թե որքան իրավունք չունեն նման անփութությամբ վերաբերվել հայ մարդուն, հայ ժողովրդին։

Եվ ամենահետաքրքիրը, որ այս ամենի ֆոնին մարդիկ պատասխանել են՝ դա շատ խիստ անհրաժեշտություն էր և առաջնահերթ։ Եվ սա պատասխանել են կառավարությունից՝ հատկացնելով այդ 200 հազար դոլարը պետական բյուջեից և մեր բոլորի գրպաններից։ Այսօր խոսում են, որ առաջնագծում զինվորն ունի ամրաշինական գոտիների կազմակերպման, կահավորման, ժամանկակից մեթոդներով զինման և մի շարք այլ կարիքներ։

Մարդիկ դրան գումար չեն հատկացնում, մարդիկ ամեն անքամ մեզ մեր աչքն են տանում, մտցնում իրենց ճանապարհները, այն ճանապարհները, որոնք հերթով ասֆալտապատելուց հետո հանձնում են իրենց բարեկամներին։ արդյունքում՝ դուրս է գալիս, որ ՀՀ քաղաքացու գրպանի հաշվին մենք ասֆալտ ենք փռում, որ տանք մեր թշնամուն։ Այսօր էլ ասում են, որ այդ մեքենան խիստ անհրաժեշտություն էր։

Արդյո՞ք սա հանդուրժելի է, թե՝ ոչ, արդյո՞ք սա հանդուրժելի է, երբ այսօր կան այդքան վիրավոր զինվորներ,ո րոնք այլևս չեն կարող պետական պատվերից օգտվել և առողջությունը վերականգնել, արդյո՞ք սա ընդունելի է, երբ այսօր 44-օրյա պատերազմին մասնակցած մի շարք զինվորներ ունեն առողջական խնդիրներ, և ես անձամբ եմ բազմիցս բարձրաձայնել այս զինվորների առողջապահական ապահովագրման հարցը, և ամեն անգամ խոստացել են և պատճառաբանել, թե ֆինանսական խնդիր կա։ Խնդիրը, փաստորեն, առաջնահերթության համար կա, բայց Ալեն Սիմոնյանի շքեղության համար մենք ֆինանսական խնդիր չունենք և կարող ենք անգամ պարտք վերցնել»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել