Թուրքիայի և Ադրբեջանի հետ քո սիրախաղերը չպարտադրես մեզ․ Սոֆյա Հովսեփյանը՝ վարչապետին

«Երեկ բոլորիդ նման ես էլ բնականաբար լսեցի, թե ինչ էր ասում երկրի վարչապետը և ինձ մոտ մեկ պահանջ առաջացավ՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ քո սիրախաղերը չպարտադրես մեզ, և սա պիտի լինի բոլորիս պահանջը։ Փաստացի՝ երկրի վարչապետը խոսում էր, թե ինչպիսի բարեկամություն պիտի ստեղծի Թուրքիայի հետ, այն նույն Թուրքիայի, որ ամեն վայրկյան մոռանում է կամ մոռացության է փորձում մատնել 1915 թվականը, բայց մենք դա չենք մոռանալու։ Եթե ինքն ուզում է սիրախաղի մեջ լինել, թող լինի, բայց ոչ հայ ժողովրդի անունից, որևէ մեկս դա թույլ չենք տա իրեն»,-այս մասին Հանրապետության հրապարակում տեղի ունեցող հավաքի ժամանակ ասաց Ազգային ժողովի 7-րդ գումարման պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։

Նախկին պատգամավորն ասաց, որ երեկ կարևոր հարց է հնչել վարչապետին՝ կապված սահմանների ամրաշինական աշխատանքների հետ, որին ըստ նրա՝ Նիկո Փաշինյանը շատ իմիջայլոց պատասխան է տվել՝ որվոհետև գեներալիտետը քաղաքականությամբ է զբաղված։

«Հարց է առաջանում՝ ինչո՞վ է զբաղված երկրի գերագույն գլխավոր հրամանատարը։ Ինչով է զբաղված, երբ գեներալիտետը, որոնք նահանջ կազմակերպեցին ողջ պատերազմի ընթացքում, չեն պատժվել և անգամ պարգևատրվել են։ Ինչո՞վ է զբաղված երկրի գերագույն գլխավոր հրամանատարը, ով տեսնում է, որ առաջնագծում զինվորին ադրբեջանցին փորձում է վախեցնել։ Սա խոսում է իր թուլության և թողտվության մասին, դա փաստում է այն, որ մեր երկրում ոչ թե կա իշխանություն, այլ անիշխանություն է և միակ բանը, որ կարող է նա անել դա Թուրքիայի և Ադրբեջանի հետ սիրախաղն է»,-ասաց Սոֆյա Հովսեփյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել