Որքանով տեղեկացված եմ՝ Հ1-ը ուղիղ եթերով կազմակերպելու է հեռուստաբանավեճ, որի ժամանակ էլ սիրով կհանդիպեմ բոլորի հետ․ Մամիկոն Ասլանյան

Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սիրելի՛ համաքաղաքացիներ, լրագրողներ,

Ուզում եմ տեղեկացնել, որ ես առանձին որևէ քաղաքական ուժի ներկայացուցչի հետ հեռուստաբանավեճի չեմ մասնակցելու։ Նախ, չեմ ընդունում կամայական ընտրովիությունը` թե ով ում հետ պիտի բանավիճի, երկրորդը` ընտրապայքարին մասնակցող բոլոր ուժերի ներկայացուցիչները վանաձորցիներ են, իսկ վանաձորցին ինձ համար ընտրազանգված չէ, այլ իմ համաքաղաքացին է, և ես չեմ պատրաստվում նրանց բաժանել ուժեղների կամ թույլերի։

Եթե մարդիկ իրենց մեջ ուժ, կամք ու պատրաստակամություն են գտել` հայտ ներկայացնելու համայնքի ղեկավարի՝ առայժմ թափուր պաշտոնի համար, ուրեմն ուժեղ են։

Եվ վերջում, որքանով տեղեկացված եմ՝ Հ1-ը ուղիղ եթերով կազմակերպելու է հեռուստաբանավեճ, որի ժամանակ էլ սիրով կհանդիպեմ բոլորի հետ»։

Նշենք, որ նա դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցում է «Ասլանյան» դաշինքով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել