«ԱրմԴայվինգ սուզորդների ակումբ» ՀԿ-ն լուսանկարել է Սևանա լճի հատակը. ՇՄՆ

«ԱրմԴայվինգ սուզորդների ակումբ» ՀԿ-ն լուսանկարել է Սևանա լճի հատակը։ Այս մասին հայտնում է Շրջակա միջավայրի նախարարությունը։

«Հիշեցնենք, որ Շրջակա միջավայրի նախարարության «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և «ԱրմԴայվինգ սուզորդների ակումբ» ՀԿ-ի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր, որի շրջանակներում երկու կողմերը պետք է միավորեն իրենց ջանքերը և միջոցները՝ Սևանա լճի ստորջրյա ավազանի ուսումնասիրության, լճի հատակում առկա ձկնորսական պոլիէթիլենային ցանցերի հայտնաբերման և դուրս բերման, Սևանա լճի և նրա հարակից տարածքների մաքրման ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Լուսանկարներն ամբողջությամբ՝ այստեղ։
May be an image of snake և բնությունը
May be an image of crustacean
May be a closeup
May be an image of crustacean
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել