Շիրակում ձևավորվել են շարժական պատվաստումային խմբեր

Պատվաստումային գործընթացն ակտիվացնելու նպատակով՝ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ պատվաստումային շարժական կլինիկայի գործունեությունից զատ, Շիրակում ձևավորվել են շարժական պատվաստումային խմբեր ու ջոկատներ։

Այս մասին հայտնում է Շիրակի մարզպետարանը։

«Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության և առողջապահության նախարարության «ՀՎԿ Ազգային կենտրոն» ՊՈԱԿի և առողջության առաջնային պահպանման կազմակերպությունների մասնագետների համատեղ ջանքերով պատվաստումային խմբերը պարբերաբար շրջելու են թաղերում և պատվաստելու ցանկացողներին։ Շիրակի մարզպետարանը ստեղծված շարժական պատվաստումային խմբերի և ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական հաստատությունների սպասարկման տարածքներում տեղակայված կազմակերպություններում արտագնա պատվաստումների իրականացման նպատակով կազմել է ժամանակացույց, աշխատանքներն ընթացքի մեջ են»,- ասված է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել