3 ՏԻՄ ընտրություններից 2-ում ՔՊ-ն բացարձակ հաղթանակ է տանում․ պատգամավոր

Փաստացի 3 ՏԻՄ ընտրություններից 2-ում ՔՊ-ն բացարձակ հաղթանակ է տանում։ Այս մասին հայտնում է ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը․ «Շնորհակալ ենք վստահության համար, սիրելի քաղաքացիներ»։

 Նախնական արդյունքներով, «Քաղաքացիական պայմանագիրը» պարտվում է Կապանում։

Հիշեցնենք՝ այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ կայացան Ստեփանավան, Իջևան, Կապան խոշորացվող համայնքներում և մի շարք գյուղական բնակավայրերում: Արզնի և Լերմոնտովո համայնքներում էլ անցկացվում էին մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրությունները:

Կապանում «Շանթ Դաշինք»-ի թեկնածուն գործող քաղաքապետ Գևորգ Փարսյանն է, «Քաղաքացիական պայմանագրինը»՝ Դավիթ Դանիելյանը։

Քվեարկության արդյունքները Կապանից (նախնական)

1. «Շանթ» 7130
2. ՔՊ 3012

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել