Նման հայտարարության միակ ընդունված ձևաչափը ծանուցումն է ՄԱԿ-ի ԱԽ-ին (ոչ թե սիրային նամակը)․ Լևոն Գևորգյան

Միջազգային իրավունքի մասնագետ, ի.գ.թ. Լևոն Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հազար անգամ ասել եմ իհարկե, բայց մեկ անգամ էլ կասեմ. բոլոր անվտանգային համակարգերը հիմնված են կոլեկտիվ ինքնապաշտպանության իրավունքի վրա (ՄԱԿ-ի կանոնադրություն, հոդված 51):

Դա ենթադրում է, որ երբ պետությունը ենթարկվում է զինված հարձակման, ի աջակցություն վերջինիս կարելի է գործադրել ուժ (անհատական պետությունների կամ կոլեկտիվ անվտանգության կառուցակարգերի շրջանակներում):

Վերջինս էլ իր հերթին ենթադրում է, որ հարձակման ենթարկված պետությունը ինքը կասի, որ իր նկատմամբ անօրինական ուժ են գործադրել: Նման հայտարարության միակ ընդունված ձևաչափը ծանուցումն է ՄԱԿ-ի ԱԽ-ին (ոչ թե սիրային նամակը)…

Մինչ այդ Սյունիքում և այլուր մարտեր են…»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել