Սա ճակատագրական կլինի այդ 31 բնակավայրերի համար․ Սոֆյա Հովսեփյան

Ազգային ժողովի 7-րդ գումարման պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հարգելի լրագրողներ, ԱԺ պատգամավորներ, փորձագետներ ձեր ուշադրությունն եմ հրավիրում կառավարության հինգշաբթի օրվա նիստի՝ Սյունիքի մարզին վերաբերող կրթական, ենթակառուցվածքների բարելավման ծրագրին։ Եվ խնդրում եմ հետևողական ուսումնասիրություն կատարել ՝ գնահատելով ռիսկերը։

Այն հանգստությամբ, ինչպես փորձ արվեց ներկայացնել, որ արվում է հրաշալի ծրագիր, իմ դիտարկմամբ՝ պարունակում են ռիսկեր, որոնցից է գործազրկություն (որոշ ուսուցիչներ և բնականաբար ադմինիստրատիվ աշխատողներ, իսկ փոքր համայնքում դա ռիսկ է) և երեխաների կրթական միջավայրի փոփոխություն էլ հավելելով՝ ստանալու ենք դատարկվող գյուղեր, որոնք այսօրվա Սյունիքի համար ճակատագրական է։

Այսինքն՝ երեխան ամեն օր առավելագույնը 12 կմ ճանապարհ կտրելու և հետ վերադառնալու փոխարեն, ծնողը կարող է տեղափոխվել գյուղից մեկ այլ գյուղ նաև լուծելով սահմանամերձ գյուղում չմնալու ռիսկը, որն էլ կբերի գյուղերի դատարկման, ինչպես նաև այն աշխատողները որոնք այս ծրագրի կիրառման արդյունքում ողջամիտ է, որ պետք է կրճատվեն, աշխատանք չունենալով կրկին խնդիր կառաջանա իրենց մնալը։

Եթե ուզում եք այս ծրագիրն իրականանա, ապա նախ պետք է զբաղվածության հարց լուծեք որպես մոտիվացիա, ինչպես նաև խթանել դեոգրաֆիկ աճին ուղղված ծրագրերը, հետո նոր դպրոց օպտիմալացնեք կամ մանկապարտեզ։

Վերոնշածս հարցի մասին խոսվում է անընդհատ նաև նիստի ժամանակ խոսվեց, որ կարևորում են դեմոգրաֆիայի հարցը և քայլեր են ձեռնարկում, բայց ոչ մի տեսանելի քայլ մինչ այս պահը չկա, ուստի սա ճակատագրական կլինի այդ 31 բնակավայրերի համար»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել