44 օր շարունակ խաբում էին, Գետաշեն ու Լելե Թեփե էին «ազատագրում», այնուամենայնիվ հավատացողներ եղան․ Լևոն Քոչարյան

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հիշու՞մ եք, որ մի տարի առաջ էս օրերից սկսած ինչ-որ տարբեր մարդկանց լայվեր էր հայտնվում, ասում էին ստիպել են կապիտուլյանտին ստորագրել կապիտուլյացիան, ասում էին Արցախի նախագահին են առևանգել ու անհեթեթ այլ բաներ:

էս ամեն ինչը անկասկած ծրագրված է արվել, ու նույն ձեռագիրն էր հենց նրանց, ովքեր 44 օր շարունակ խաբում էին, Գետաշեն ու Լելե Թեփե էին «ազատագրում», այնուամենայնիվ հավատացողներ եղան:

Հետաքրքիրա, որ 1 տարի անցավ ու բնականաբար պարզվեց էդ ամենը սուտ էր, դրանց հավատացողները ի՞նչ են զգում հիմա. ինչ-որ բան զգո՞ւմ են ընդհանրապես: Իրենց մոտ գոնե հարց կամ կասկած առաջանումա՞, որ կարողա նաև սուտա շատ ուրիշ բաներ, ինչին իրենք կուրորեն հավատում են»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել