Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ԱԺ-ում հրատապ նիստ են նախաձեռնել։
«Դեռ չգիտենք, թե Կառավարությունից ով է այնտեղ ներկա լինելու, բայց ամենը շարունակական է լինելու։ Այս շենքում նստած մարդիկ թող իմանան, որ մենք ամեն վայրկյան կարող ենք գալ, մեր պատասխանները պահանջել և իրականում ասել, թե ովքեր են նրանք»,-նշեց պատգամավորը։
Նշենք, որ ոստիկանական մեծաթիվ ուժեր հավաքվել են Կառավարության դիմաց, նրանք բերման են ենթարկում ակցիայի մասնակիցներին։