Առուշ Առուշանյանն իրավունքի ուժով ընտրվել է Գորիս խոշորացված համայնքի ղեկավար։ Այս մասին հայտնում է «Առուշ Առուշանյան» դաշինքը։
Գորիսում կայացել է նորընտիր ավագանու առաջին նիստը: «Առուշ Առուշանյան» դաշինքը ներկայացել է 13, ՔՊ-ն՝ 7, ՀԱԿ-ը՝ 1 ներկայացուցչով:
Նիստը վարել է ավագանու ամենատարեց անդամ Արմենուհի Սոնյանը։