Դատապարտյալի ընկերը նրան է փոխանցել մարիխուանա տեսակի թմրամիջոց. ՔԿԾ

2021 թվականի նոյեմբերի 5-ին՝ ժամը 16։45-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, անձնական զննության են ենթարկել կարճատև տեսակցությունից վերադարձած դատապարտյալ Ա․ Գ․-ին։ Վերջինս սպորտային վերնազգեստի գրպանից հանել և ինքնակամ ծառայողներին է ներկայացրել սև, կպչուն ժապավենով փաթաթված, մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, դեղնականաչավուն, չորացված բուսական զանգված՝ ընդհանուրը 8․8 գրամ քաշով։

Այս մասին տեղեկանում ենք Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից:

Ա․ Գ․-ն բանավոր հայտարարել է, որ հայտնաբերվածն իրականում մարիխուանա տեսակի թմրամիջոց է, և այն իր խնդրանքով տեսակցության ժամանակ իրեն փոխանցել է ընկերը։

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել