Տեսչական մարմինը խստացված գրաֆիկով վերահսկողական աշխատանքներ է իրականացրել Երևանում

Այսօր՝ նոյեմբերի 1-ին, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի և ՀՀ պարեկային ծառայության հետ համատեղ խստացված գրաֆիկով վերահսկողական աշխատանքներ են իրականացրել Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում։

Վաղ առավոտից Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի հանրային տրանսպորտի կանգառի կետերում ուսումնասիրվել է 70 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է հակահամաճարակային կանոնների 8 խախտում, որոնց հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ։

Covid-19-ի տարածումը կանխարգելելու նպատակով առաջիկա օրերին տեսչական մարմինը կշարունակի հասարակական տրանսպորտի գործունեության նկատմամբ վերահսկողությունը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել