Հայաստանում 90 տոկոսից ավելի շրջանառվում է կորոնավիրուսի «Դելտա» շտամը. նախարար

Հայաստանում 90 տոկոսից ավելի շրջանառվում է կորոնավիրուսի «Դելտա» շտամը, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Հաշվի առնելով «Դելտա» շտամի ագրեսիվությունը, դրա ծանր ընթացքի առկայությունը՝ կարելի է ասել, որ մեր բժիշկների մասնագիտական բարձր որակների և անտրտունջ աշխատանքի արդյունքում մահացության տոկոսային առումով աճ չունենք», – ասաց նախարարը։

COVID-19. հոկտեմբերի 28-ի` ժամը 11:00-ի դրությամբ,

  • 2307 նոր դեպք,
  • 15 818 թեստավորում,
  • 962 առողջացած,
  •  38 մահվան դեպք:

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 302 450 դեպք, որոնցից 264 678-ն` առողջացած: Փաստացի բուժում է ստանում 30 303 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6189 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1280 է:

Ընդհանուր կատարվել է 2 048 128 թեստավորում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել