Հայաստանում 90 տոկոսից ավելի շրջանառվում է կորոնավիրուսի «Դելտա» շտամը, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Հաշվի առնելով «Դելտա» շտամի ագրեսիվությունը, դրա ծանր ընթացքի առկայությունը՝ կարելի է ասել, որ մեր բժիշկների մասնագիտական բարձր որակների և անտրտունջ աշխատանքի արդյունքում մահացության տոկոսային առումով աճ չունենք», – ասաց նախարարը։
COVID-19. հոկտեմբերի 28-ի` ժամը 11:00-ի դրությամբ,
- 2307 նոր դեպք,
- 15 818 թեստավորում,
- 962 առողջացած,
- 38 մահվան դեպք:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 302 450 դեպք, որոնցից 264 678-ն` առողջացած: Փաստացի բուժում է ստանում 30 303 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6189 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1280 է:
Ընդհանուր կատարվել է 2 048 128 թեստավորում: