Երևան քաղաքի ավտոբուսները կգործեն միասնական տոմսային համակարգով․ Փաշինյան

Կառավարությունը հավանություն տվեց «Երևանի ավտոբուս» ՓԲԸ և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Երևանի ավտոբուսների ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

Նախնական գնահատմամբ՝ ավտոբուսների ընդհանուր քանակի ձեռքբերման համար անհրաժեշտ կլինի 120-150 մլն ԱՄՆ եվրո:
Առաջին փուլում ձեռք կբերվի 12 մետրանոց 100 ցածրահատակ ավտոբուս. առաջին փուլի ֆինանսավորման համար 25 մլն եվրո է տրամադրվելու, որից 20 մլն եվրո վարկ ՎԶԵԲ-ից և 5 մլն եվրո դրամաշնորհ Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակամիջավայրի գործընկերության կողմից:

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել