Ի՞նչ փաստաթղթեր է անհրաժեշտ ժառանգության իրավունքի վկայագիր ստանալու համար (ներկայացվում է Ցանկը)

Մեզանից շատերը ժառանգության իրավունքի վկայագիր ստանալու համար դիմում են ՀՀ նոտարական գրասենյակներ` առանց նախապես իմանալու, թե ի՞նչ փաստաթղթեր է անհրաժեշտ ներկայացնել նոտարին` ժառանգությունը ընդունելու մասին դիմումի հետ միասին:

Ստորև ներկայացնում ենք ժառանգության իրավունքի վկայագիր ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը.

Մահվան վկայական:
Տեղեկանք մահացածի վերջին մշտական բնակավայրից (մինչև մահը գրանցված է եղել տվյալ հասցեում և 3-րդ ձև անձնագրավարից, ովքե՞ր են գրանցված մահացածի հետ կամ տնային գիրքը):
Մահացածի հետ ազգակցական կապը հաստատող փաստաթղթեր՝
ծննդյան վկայական,
ամուսնության վկայական:
Տան սեփականության փաստաթղթերը (վկայական, գույքային թերթ, տեխնիկական անձնագիր, հատակագիծ):
Հիմք, փաստաթուղթ, որի հիման վրա ժառանգատուն սեփականատեր է դարձել (տեղեկանք թաղապետարանից այն մասին, թե ովքե՞ր են մասնակցել սեփականաշնորհմանը):
Սեփականության փաստաթղթի բացակայության դեպքում տեղեկանք անշարժ գույքի պատկանելության և չափերի նշումով (կնքված) ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից:
Տեղեկանք տան պատկանելության, սենյակների քանակի, քառակուսի մետրի և արժեքի մասին, որի գումարն ամբողջությամբ մուծված է, և կոոպերատիվին պարտք չունի (կոոպերատիվների բնակիչների համար):
Այգետնակների համար՝ տեղեկանք այգեգործների միությունից, հասցե՝ ք. Երևան, Եր. Քոչարի փող. 11:
Կտակը հաստատված նոտարի նշումը՝ կտակը վերացված կամ փոփոխված չլինելու մասին:
Տեղեկանք մահացածի խնամքի տակ անչափահաս և անաշխատունակ ժառանգներ չլինելու մասին (Բնակ Շահագործման Տեղամասից (ԲՇՏ) կամ թաղային կոմիտեից):
Ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական անձնագիրը:
Խնայդրամարկղի գրքույկը:
Անձնագրեր:
Ժառանգի բացակայության դեպքում պետական նոտարի կողմից հաստատված լիազորագիր՝ ժառանգություն ձևակերպելու մասին:

Պետք է նաև իմանալ, որ անհրաժեշտ է ներկայացնել բոլոր փաստաթղթերի բնօրինակները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել