Ո՞վ է համարվում գործազուրկ և ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ գործազուրկի կարգավիճակ ստանալու համար

Գործազուրկ է համարվում տարիքային կենսաթոշակառու չհամարվող և աշխատանք չունեցող այն քաղաքացին, որը, հաշվառվելով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության իր բնակության վայրն սպասարկող տարածքային կենտրոնում, ստացել է գործազուրկի կարգավիճակ։
Հաշվառվելով տարածքային կենտրոնում` գործազուրկ քաղաքացին կարող է ընդգրկվել զբաղվածության պետական հետևյալ ծրագրերում՝
✅ աշխատանքային փորձի ձեռքբերման (պրակտիկայի) կազմակերպում,
✅աշխատանքի տեղավորման դեպքում՝ գործատուին միանվագ փոխհատուցում,
✅մասնագիտական ուսուցման կազմակերպում,
✅անասնապահությամբ զբաղվելու համար աջակցության տրամադրում,
✅սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցություն։
Ավելին՝ https://bit.ly/3BZGF99
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել