Պոլիկլինիկայից զանգել են աշխատակցին և պահանջել, որ քվեարկի ՔՊ թեկնածուի օգտին․ ահազանգ

Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ են անցկացվում Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերի 6 համայնքում, իսկ Արագածոտնի, Արմավիրի և Լոռու մարզերի 3 համայնքում անցկացվում են մեծամասնական ընտրակարգով  հերթական ընտրություններ:

«Անկախ դիտորդ» դաշինքն ահազանգ է ստացել, որ Գյումրու թիվ 2 պոլիկլինիկայի կադրերի բաժնից զանգահարել են նույն պոլիկլինիկայի աշխատակցին և պահանջել, որ ներկայանա քվեարկության և քվեարկի Շիրակի մարզպետ, համայնքի ղեկավարի ՔՊ թեկնածու Հովհաննես Հարությունյանի օգտին։

Քաղաքացուն զգուշացրել են, թե իբր կպարզեն՝ ում օգտին է քվեարկել։

Հիշեցնենք, որ առավոտյան՝ ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 152 ընտրական տեղամասերը, բոլոր տեղամասերում տպվել են տվյալ տեխնիկական սարքավորման միջոցով գրանցված ընտրողների բացակայությունը հավաստող տեղեկանքները, որից հետո տեղամասային ընտրական հանձնաժողովներն ընդունել են առաջին ընտրողներին: ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընտրողների էլեկտրոնային գրանցման նպատակով օգտագործվում է 318 տեխնիկական սարքավորում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել