Ռուս խաղաղապահները մարզումներ են անցկացրել Արցախում

Ռուս խաղաղապահները համալիր պարապմունքներ են անցկացրել 27 դիտակետում: Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունից:

Հաղորդագրությունում ասվում է, որ ազդարանշան ստանալուն պես խաղաղապահները հատուկ գործողությունների են անցել՝ հանդերձանք և զենք ստանալով, այնուհետև արագ գուրս են եկել գտնվելու վայրից և գրավել պաշտպանական դիրքերը: Պաշտպանության ուժեղացման համար գործարկվել են БТР-82А զրահափոխադրիչներով ստորաբաժանումները:

Մարզումներին մասնակցել են նաև ռուսական խաղաղապահ զորակազմի ականանետային հաշվարկները: Հրետանավորները գործողություններ են մշակել՝ ուղղված կրակային կետերը զբաղեցնելուն, նշված կետերը թիրախավորելուն, հետախուզությանը և կրակային դիրքերի փոփոխությանը:

Ռուս խաղաղապահ զորախմբի խոսնակ Ալեքսանդր Դրագունն ասել է, որ մարտական ​​պատրաստության վարժանքներ անցկացնելիս մոտակա բնակավայրերի տեղաբնակները վստահությամբ են վերաբերվում իրենց: Վարժանքները կազմակերպելիս խնդիրներ չեն առաջանում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել