Արարատ Միրզոյանն Իրան է մեկնում

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 4-ին աշխատանքային այցով կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետություն։ Այս մասին տեղեկացրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:

Այցի շրջանակներում նախատեսվում է հանդիպում Իրանի ԱԳ նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ, ինչին կհաջորդի նախարարների՝ մամուլի համար համատեղ հայտարարությունը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել