Ֆրանսիայի Լիոն քաղաքում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն է ստեղծվելու: Այդ մասին հրամանագիր է ստորագրել նախագահ Սերժ Սարգսյանը:
«Հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասը՝ որոշում եմ.
Ֆրանսիայի Հանրապետության Լիոն քաղաքում ստեղծել Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսություն՝ հյուպատոսական շրջանում ընդգրկելով Հռենոս-Ալպեր, Օվերն, Լիմուզեն, Պուատու-Շարանթ և Ակվիտանիա տարածաշրջանները»,- ասվում է հրամանագրում:
Իրավաբան.net