Գտանքի հետ կապված ծախսերը հատուցելը և գույքը գտնողին վարձատրելը

Գույքը գտած և դա ստանալու համար իրավազոր անձին այն վերադարձրած անձն իրավունք ունի այդ անձից, իսկ գույքը համայնքի սեփականությանն անցնելիս` տեղական ինքնակառավարման համապատասխան մարմնից ստանալ գույքը պահպանելու, հանձնելու կամ իրացնելու հետ կապված անհրաժեշտ ծախսերի` ներառյալ գույք ստանալու իրավազորություն ունեցող անձին հայտնաբերելու ծախսերի հատուցում:

Գույքը գտնողն իրավունք ունի այն ստանալու իրավազորություն ունեցող անձից գույքի արժեքի մինչև քսան տոկոսի չափով վարձատրություն պահանջել գտանքի համար: Եթե գտնված գույքն արժեք է ներկայացնում սոսկ այն ստանալու իրավազորություն ունեցող անձի համար, ապա դրա վարձատրության չափը որոշվում է այդ անձի հետ համաձայնությամբ, իսկ համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում` դատարանով: Այն դեպքում, երբ գտնված գույքի վերադարձի պահանջի համար իրավազոր անձը հրապարակայնորեն պարգև է խոստացել, այն վճարվում է խոստացած պարգևի պայմաններով:

Գույքը գտնողը, մինչև իրեն վարձատրելը, իրավունք ունի պահել գտած գույքը: Վարձատրության իրավունքը չի ծագում, եթե գույքը գտնողը չի հայտնել գտանքի մասին կամ փորձել է թաքցնել այն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել