Պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելը

Անչափահաս տարիքում հանցանք կատարած և ազատազրկման դատապարտված անձի նկատմամբ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատում կարող է կիրառվել, եթե դատապարտյալը փաստացի կրել է՝
1) ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործության համար նշանակված պատժի ոչ պակաս, քան մեկ քառորդը.
2) ծանր հանցագործության համար նշանակված պատժի ոչ պակաս, քան մեկ երրորդը.
3) առանձնապես ծանր հանցագործության համար նշանակված պատժի ոչ պակաս, քան կեսը:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել