Արշակ Գասպարյանն ազատվել է ՊԵԿ նախագահի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 6-ին նոր որոշում է ստորագրել, որում նշվում է․

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝
Արշակ Գասպարյանին ազատել պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից»,-նշված է որոշման մեջ:

Նշենք, որ Գասպարյանը այս պաշտոնը զբաղեցրել է 2020-ի հունիսի 25-ից։ Իրավաբան․net-ը ներկայացնում է նրա կենսագրությունը։

Կրթություն
1980-1990թթ․ Երևանի թիվ 54 միջնակարգ դպրոց
1990- 1995թթ․ Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ

Աշխատանքային գործունեություն
1999-2005 թթ․ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչ
2005-2007 թթ․ ՀՀ ԿԱ ՀՊԾ հետաքննության բաժնի հետաքննիչ, ավագ հետաքննիչ
2007-2008 թթ․ ՀՀ ԿԱ ՀՊԾ քննչական բաժնի ավագ քննիչ
2008-2018 թթ․ ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչության թիվ 1 բաժնի պետ
2018-2019 թթ․ ՀՀ ՊԵԿ քննչական վարչության պետի տեղակալ
2019-2020 թթ․ ՀՀ ՊԵԿ քննչական վարչության պետ
2020 թ, հունիսի 25-ից ՊԵԿ նախագահի տեղակալ

Ծառայությունը

1996-1998 թթ․ որպես սպա ծառայել է ՀՀ զինված ուժերում

Այլ տվյալներ

21․01․2008 թ․ ՀՀ ԿԱ ՀՊԾ պետի հրամանով պարգևատրվել է թանկարժեք նվերով

27․12․2010 թ․ ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի հրամանով արժանացել է շնորհակալության

06․06․2017 թ․ ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի հրամանով արժանացել է շնորհակալության

27․05․2019 թ․ ՀՀ ՊԵԿ նախագահի հրամանով արժանացել է շնորհակալության

Ունի հարկային ծառայության գնդապետի հատուկ կոչում։

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի մեկ դուստր և մեկ որդի

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել