Ընտանեկան նպաստ ստացող ընտանիքների թիվը 2012 թվականին աճել է: Եթե 2011թ. դեկտեմբերին ընտանեկան նպաստ է ստանում շուրջ 84 հազար նպաստառու, ապա 2012թ. նույն ժամանակահատվածի համեմատ այդ թիվը հասել է 101 հազարի:
2012թ. ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված 125 հազար ընտանիքներից նպաստ ստացել են 96309-ը, որը կազմում է ընդհանուր հաշվառված ընտանիքների շուրջ 77,04%-ը: Հրատապ օգնություն ստացել է 9094 ընտանիք` ընդհանուր հաշվառվածների 7.2%-ը:
Երեխայի ծննդյան կապակցությամբ` ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքներից 4610-ին տրվել է միանվագ դրամական օգնություն, այդ թվում ընտանիքում ծնված երրորդ և հաջորդ 6418 երեխաներին ևս: Ինչպես նաև մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ է տրվել 11299 ընտանիքի:
Երեխայի առաջին դասարան ընդունվելու կապակցությամբ նպաստ է հատկացվել 9366 ընտանիքի, իսկ ընտանիքի անդամի մահվան դեպքում` 124 ընտանիքի:
Զոհված` Հայաստանի ազգային հերոսի և Մարտական խաչ շքանշանով պարգևատրված 80 ընտանիքի ևս նպաստ է հատկացվել:
Աղբյուրը` Իրավաբան․net
Սույն հրապարակումը պատրաստվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից ֆինանսավորած և ՀԵԻԱ-ի կողմից իրականացվող «Հանրային վերահսկողություն և թափանցիկության ապահովում» ծրագրի շրջանակներում: Սույն հրապարակման մեջ ամփոփված տեսակետները, մեկնաբանություններն և եզրակացությունները պատկանում են հեղինակներին և կարող են չհամընկնել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի տեսակետների հետ: