Ո՞ր արարքն են համարվում սեքսուալ բնույթի բռնի գործողություններ

ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի համաձայն՝

1. Համասեռամոլությունը կամ սեքսուալ բնույթի այլ գործողությունները տուժողի կամքին հակառակ, վերջինիս կամ այլ անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ տուժողի անօգնական վիճակն օգտագործելով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:

2. Նույն գործողությունները, որոնք՝
1) կատարվել են մի խումբ անձանց կողմից,
2) կատարվել են տուժողի կամ այլ անձի նկատմամբ առանձին դաժանությամբ,
3) կատարվել են անչափահասի նկատմամբ,
4) անզգուշությամբ առաջացրել են տուժողի մահ կամ այլ ծանր հետևանքներ`
պատժվում են ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է տասնչորս տարին չլրացած տուժողի նկատմամբ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով:

Համասեռամոլությունը սեռական շեղումն է, որի էությունը միևնույն սեռի ներկայացուցչի նկատմամբ սեռական հակումներ ունենալն է: Սրա դրսևորման ձևերն են արվամոլությունն ու լեսբոսությունը:

Սեքսուալ բնույթի այլ գործողություններն են համարվում տղամարդու կողմից կնոջ կամ մեկ այլ տղամարդու (բացի արվամոլությունից), ինչպես նաև կնոջ կողմից տղամարդու նկատմամբ կատարվող սեքսուալ բնույթի ցանկացած բռնի գործողություն, որի միջոցով հանցավորն իր սեռական կրքերին հագուրդ է տալիս խաթարված ձևով:

Կնոջ կողմից կնոջ նկատմամբ կատարվող սեքսուալ բնույթի բռնի գործողությունները միշտ հանդիսանում են բռնի լեսբոսություն: Սեքսուալ բնույթի այլ գործողություն է համարվում նաև կնոջ կողմից բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ անօգնական վիճակը օգտագործելով տղամարդու հետ բնական եղանակով իրականացված սեռական հարաբերությունը:

Այս հանագործության համար տուժող կարող է հանդիսանալ ցանկացած անձ՝ անկախ սեռից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել