«Դորոժնիկ» ՍՊԸ-ի կողմից անտառային հողերի ապօրինի դուրսբերում է հայտնաբերվել. ԲԸՏՄ

Հողի ապօրինի դուրսբերման գործով նյութերն ուղարկվել են ՀՀ դատախազություն: Այս մասին հայտնում են ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից:

«Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Լոռու մարզի, Գուգարք համայնքի վարչական տարածքում հայտնաբերել են «Դորոժնիկ» ՍՊԸ-ի կողմից անտառային հողերի ապօրինի դուրսբերում։

215,67 խմ ծավալով հողի ապօրինի դուրսբերման հետևանքով բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափը կազմել է ավելի քան 2 միլիոն ՀՀ դրամ։

Գործի նյութերն ուղարկվել է Լոռու մարզի դատախազություն»,-նշված է հաղորդագրության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել