Խոսել կառուցողական աշխատանքի մասին՝ այս խորհրդարանում հնարավոր չէ. Արթուր Վանեցյան

«Խոսել կառուցողական աշխատանքի մասին՝ այս խորհրդարանում հնարավոր չէ»,-այս մասին այսօր՝ օգոստոսի 9-ին, ասաց Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:

Նրա խոսքով՝ պետք է գտնել բալանս և կարողանալ կատարել աշխատանք, որը օգուտ կբերի Հայաստանի Հանրապետությանը և հայ ժողովրդին:

«Միևնույն ժամանակ ընդդիմությունն իրավունք չունի մոռանալու, թե ինչ բերեցին մեր երկրի գլխին այս իշխանությունները, և դրա մասին մենք պարտավոր ենք մշտապես իրենց հիշեցնել և չթողնել, որ նրանք դա մոռացության տան և փնտրեն այլ մեղավորների»,-նշեց պատգամավորը:

Անդրադառնալով հարցին, որ Արտաքին գործերի նախարար դեռ չի նշանակվել, Վանեցյանն ասաց, որ ներկա ինշխանությունները ոչ թե ինքնիշխան Հայաստանի շահն են առաջ մղում, այլ փորձում են հաճոյանալ այլ երկրների, գերտերությունների շահերին:

«Կա ևս մեկ պատճառ, որն ակնառու է վերջին 3 տարվա ընթացքում՝ այս իշխանությունները չունեն նորմալ, պրոֆեսիոնալ կադրային ռեզերվ և չեն կարողանում այդ կարևորագույն պաշտոնի համար ընտրել նախարարի թեկնածու»,-ասաց նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել