ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Դեսպան Թրեյսին և ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի տնօրեն Ջոն Ալելոն հիացան Սյունիքի մարզի գեղատեսիլ տեսարաններով և այցելեցին Տաթևի վանական համալիր։ Նրանք հետաքրքիր ու բովանդակալից զրույց ունեցան վանական համալիրի պատմությունը ներկայացնող քահանայի հետ: Այնուհետև ճանապարհը շարունակեցին ճոպանուղով՝ թռչնի թռիչքի բարձրությունից վայելելով Սյունիքի անհավանական գեղեցիկ բնությունը։
Դիտեք նկարները՝ Սյունիքում դեսպանի և գործընկերների անցկացրած զբոսաշրջային փորձառության մասին ավելին իմանալու համար։
Դուք էլ այցելեք Սյունիք և կիսվեք ձեր նկարներով մեզ հետ»: