Հրդեհ՝ Երևանում․ մանրամասնում է ԱԻՆ-ը

Օգոստոսի 3-ին, ժամը 14։18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ներքին Չարբախ թաղամասի 1-ին փողոցում այրվում է խոտածածկ տարածք։

Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 1-ին փողոցի հողատարածքներից մեկում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։56-ին, մարվել՝ 15։43-ին։ Այրվել է մոտ 400 հակ անասնակեր։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել