Ազգային ժողովը նախագահ չընտրեց․ լրացուցիչ նիստ կգումարվի

8-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի ընթացքում պատգամավորները ԱԺ նախագահ պետք է ընտրեն։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԱԺ նախագահի թեկնածու է առաջադրել Ալեն Սիմոնյանին, «Հայաստան» խմբակցությունը՝ Մխիթար Զաքարյանին, իսկ «Պատիվ ունեմ» խմբակցությունը Արթուր Սարգսյանին։

Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտարարեց, որ քվեարկությունը ընդհատվել է, քանի որ քվեաթերթիկում ընդդիմադիր պատգամավորներից մեկի ազգանվան մեջ տեղի է ունեցել տառասխալ։

Նոր քվեարկությունը կտևի մինչև 18։00-ն։

Նազելի Բաղդասարյանը առաջարկեց 18։00-ից հետո գումարել լրացուցիչ նիստ՝ 18։30-20։00-ը։ Կողմ քվեարկեց 68 պատգամավոր, որոշումը ընդունվեց։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել