Օրեր առաջ նշանակված ՊՆ առաջին տեղակալ Արշակ Կարապետյանն ազատվեց պաշտոնից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 2-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Արշակ Կարապետյանին ազատել պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից»։

Հիշեցնենք, որ նա այս պաշտոնին նշանակվել է օրեր առաջ՝ հուլիսի 20-ին։ Մինչ այդ Կարապետյանը զբաղեցնում էր Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել