Մեկնարկել է Ազգային ժողովի ութերորդ գումարման առաջին նստաշրջանը

Այսօր՝ օգոստոսի 2-ին մեկնարկել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ութերորդ գումարման առաջին նստաշրջանը:

Նոր կազմավորված խորհրդարանում երեք քաղաքական ուժ է՝ «Իմ քայլը», «Պատիվ ունեմ» ու «Հայաստան» դաշինքները:

Օրակարգի հարցերն են ԱԺ նախագահի, փոխնախագահների, հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը և այլ հարցեր:

Խորհրդարանն ունի 105 պատգամավոր, որից 71-ը՝ իշխանական մանդատով:

Նիստը մեկնարկեց Հանրապետության հիմնով։ Ներկա են ՀՀ նախագահն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել