Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վահան Քերոբյանը, Ավագ Ավանեսյանը և Արմեն Այվազյանը կմեկնեն Վրաստան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյաը հուլիսի 27-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․

«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝

1․ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանին, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանին և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության արտաքին կապերի վարչության պետ Արմեն Այվազյանին 2021 թվականի հուլիսի 29-30-ը գործուղել Վրաստան (Թբիլիսի)՝ առևտրատնտեսական ոլորտին առնչվող հայ-վրացական երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները քննարկելու նպատակով։

2․ Վահան Քերոբյանի, Ավագ Ավանեսյանի և Արմեն Այվազյանի՝ Վրաստան գործուղման հետ կապված ծախսերը և «COVID-19» ՊՇՌ նմուշառուների վճարները կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3․ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել