Մատաղիսում աճյունների որոնողական աշխատանքներ են ընթանում․ ԱԻՊԾ

Պատերազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները հուլիսի 27-ին փրկարարական մեկ ջոկատով իրականացվում են Մարտակերտի շրջանի՝ Մատաղիսի ուղղությամբ, որը գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո:

Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

Արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն:

Պատերազմից հետո Արցախի օկուպացված տարածքներում հայտնաբերված աճյունների ընդհանուր թիվը վերջին տվյալներով 1615 է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել