Կապալի պայմանագրով կատարված աշխատանքի անպատշաճ որակի վերաբերյալ պահանջներ ներկայացնելու համար հայցային վաղեմության ժամկետը մեկ տարի է, իսկ շենքերի և շինությունների համար` երեք տարի:
Եթե կապալի պայմանագրին համապատասխան, աշխատանքի արդյունքը պատվիրատուն ընդունել է մաս առ մաս, հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է աշխատանքի արդյունքն ամբողջությամբ ընդունելու օրվանից: Եթե օրենքով, այլ իրավական ակտերով կամ կապալի պայմանագրով սահմանվել է երաշխիքային ժամկետ, և աշխատանքի արդյունքի թերությունների վերաբերյալ դիմումը ներկայացվել է երաշխիքային ժամկետի սահմաններում, հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է թերությունների մասին դիմելու օրվանից: